Իրանը ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար ոչ միայն ԱՄՆ-ում, այլև տարածաշրջանում. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Իրանի՝ «Պատրաստվեք պատերազմի» հայտարարությանը։
Նշենք՝ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։
Սարգսյանը կարծում է՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես որպես հաշվարկված մանևրային քայլ, այլ ոչ թե որպես ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկի վերաբերյալ տեղեկատվություն։
«Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ Իրանը նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ տարածաշրջանում նկատվում է ամերիկյան զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի ակտիվ տեղաշարժ։ Մասնավորապես, տարածաշրջանում անընդհատ հայտնվում են ամերիկյան ինքնաթիռներ, որոնք շրջում են Հորմուզի նեղուցի տարածքում։ Սակայն, կարծում եմ, Իրանի այս հայտարարությունն առավելապես արտաքին հասցեատերեր ունի։
- Իհարկե հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Իրանի բնակչությանը՝ կոչ անելով մարդկանց զգոն լինել, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մաքսիմալ զգուշավորություն ցուցաբերել, ինչպես նաև հոգեբանորեն պատրաստ լինել հնարավոր գործողություններին:
- Սակայն կարծում եմ՝ այս հայտարարությամբ Իրանը նպատակ ունի նաև խուճապ առաջացնել վառելիքի միջազգային շուկայում, ինչի արդյունքում վառելիքի միջազգային գները կարող են բարձրանալ կամ առնվազն չնվազել։
- Հայտնի է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալու են միջանկյալ ընտրություններ, իսկ Թրամփի կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի։ Դրանց պատճառներից մեկը վառելիքի գների պատմական բարձր մակարդակն է, որի հիմնական պատճառը Իրանի հետ պատերազմն է։ Թրամփի վարչակազմը փորձում է որոշակի կարգավորում մտցնել վառելիքի շուկայում և գները հնարավորինս ցածր մակարդակի իջեցնել, քանի որ ընտրություններին ընդառաջ գների նվազումը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրողների տրամադրությունների վրա։ Սակայն առայժմ այդ ջանքերն ապարդյուն են։
Միաժամանակ, եթե Թրամփի և Պուտինի միջև վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը կարող էր որոշակի կայունացնող գործոն դառնալ և հանգեցներ Միացյալ Նահանգների վառելիքի շուկայում գների անկմանը, ապա այս քայլով Իրանը, բնականաբար, փորձում է թույլ չտալ նման զարգացում։ Մանավանդ որ Թրամփը հայտարարել էր, որ մինչև նոյեմբերի 3-ը հարձակում չի ծրագրում։
- Այս քայլով Իրանը նաև ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև տարածաշրջանում։
Հետևաբար, Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ արտաքին քաղաքական քայլեր է իրականացնում այս բարդ փուլում»,- ընդգծել է Սարգսյանը։


















































Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Ոչ թե Գագիկ Ծառուկյանն է խարդախությnւն կատարել, այլ, որ որպես տուժnղ ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտшկել. Երեմ Սարգսյան (տեսանյութ)
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը․ Armlur.am
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան