Նրա տեղում լինեի՝ կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյուն՝ Վինիսիուս Ժունիորի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատել «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մարդկային որակներն ու կամային հատկանիշները՝ անդրադառնալով նաև Իսպանիայում ֆուտբոլիստի շուրջ ձևավորված մթնոլորտին։
«Վինիսիուսն անհավանական տղա է, և նրա հետ շատ հեշտ է լավ հարաբերություններ պահպանելը։ Ես ամեն օր մի քանի րոպե առանձին զրուցում եմ նրա հետ։
Ես նրան շատ եմ գնահատում, քանի որ նա միշտ կարողանում է դուրս գալ բարդ իրավիճակներից՝ ժպիտը դեմքին։ Եթե ես լինեի նրա փոխարեն, հավանաբար, այլևս այստեղ չէի լինի․ կձգտեի տեղափոխվել մի երկիր, որտեղ ինձ կհարգեին։
Սակայն «Ռեալին» ունեցած հավատարմության և ակումբի հանդեպ տածած սիրո շնորհիվ նա մնաց։ Վինիսիուսը հավատում է, որ ամեն ինչ կարող է դեպի լավը փոխվել, և պահպանում է այդ ժպիտը։ Չկա ոչինչ և ոչ ոք, որ երբևէ կարողանա խլել այն նրանից»,— պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շշուկներ կային, որ բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան