Փլուզվել է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի 19-րդ դարի քաղաքապետարանի զանգակատան աշտարակը
Ֆրանսիական Լիմոժ քաղաքում փլուզվել է պատմական քաղաքապետարանի զանգակատան աշտարակը, որը, ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ, զանգվածային բողոքների ֆոնին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ենթարկվել էր ուժեղ հրդեհի։
Լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 17-ին, այն բանից հետո, երբ անկարգությունների մի խումբ մասնակիցներ ներխուժել էին շենք և հրկիզել այն։ Կրակը տարածվել է քաղաքապետարանի թևերից մեկում, ապա անցել տանիք։ Հրշեջները փորձել են թույլ չտալ բոցի հետագա տարածումը։
Հավելենք, որ Լիմոժի քաղաքապետարանը բացվել է 1883 թվականին և համարվում էր քաղաքի պատմական խորհրդանիշներից մեկը։ Շենքը 1975 թվականին ճանաչվել է Ֆրանսիայի պատմական հուշարձան։ Կենտրոնական աշտարակի բարձրությունը ժամացույցով և զանգակատնով կազմում էր մոտ 43 մետր։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան