Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքի 46-ամյա բնակիչը աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ 46-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։
«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնակի հարակից ցախանոցում հայտնաբերվել են 804 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կանեփի բույսեր։
Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան