Գիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է. Աստրիդ Շոմակեր
Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացմանն իր ելույթով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։ Քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի ջանքերը համաժողովը պատշաճ կազմակերպելու գործում։
«Քարտուղարության անունից թույլ տվեք ևս մեկ անգամ երախտիքս հայտնել Ձեզ անձամբ, պարո՛ն վարչապետ, ամբողջ Կառավարությանը և հայ ժողովրդին այն հսկայական ջանքերի համար, որ արվել են 2026 թվականի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի և Առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման համար»,-իր խոսքում նշել է քարտուղաը, հավելելով, որ Հայաստանն իր հյուրընկալությունն ապահովում է ամբողջ թափով, և ակնհայտ է, որ ցանկացած մարդ, որ մի քանի ժամ այստեղ կանցկացնի, անմիջապես դա կզգա:
«Ձեր ժողովրդի բարիությունը և ձեր վճռականությունը՝ անելու ամենը, որ մարդիկ իրենց զգան ինչպես տանը, ակնհայտորեն զգացվում է»,- նշել է նա։
Գործադիր քարտուղարն ընդգծել է, որ աշխարհում առկա լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում․ «Այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ բազմակողմանիությունն աշխատում է, որ ստանձնած հանձնառություններն առաջին հերթին պատվում են։ Չնայած աշխարհագրական լարվածությանը և ահագնացող կլիմայական ճգնաժամին՝ կա հույս»։
Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Աստրիդ Շոմակերը նշել է, որ համաժողովի հիմնական նպատակներից է բացերը լրացնելը․ «Գիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է: Սա է այն գործողությունը, որը մեզ հարկավոր է»:


















































Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ․ Տիգրան Ավինյան
Կոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am