Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։
Հավելենք, որ Ադրբեջանի Անկախության օրը նշվում է հոկտեմբերի 18-ին։
«Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ։ Ողջույններս եմ փոխանցում Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևին և մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, որոնց հետ միշտ միասնական ենք թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին», - գրել է Էրդողանը։
Շնորհավորանքը հնչում է Անկարայի ու Բաքվի միջև վերջին տարաձայնությունների ֆոնին։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած Qafqazinfo-ն գրել էր, թե Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում գաղտնի հանդիպում է անցկացրել և հանձնարարականներ տվել՝ հնարավոր հեղաշրջման ծրագրերի հետ կապված։ Անկարան կտրուկ հերքել էր հրապարակումը, որն ավելի ուշ հեռացվել էր կայքից։
Մինչ այդ երկու երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել նաև Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ։


















































Կոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովին
Խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո Ադրբեջանի հետ ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի խնդիրներին. Փաշինյան
Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am