Կոլումբիայի համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին կոալիցիայի ձևավորման տիրույթում. Դեյվիդ Օլարտե Ամայան
Այսօր Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարարության տարածքային բնապահպանական կառավարման փոխնախարար, COP16-ի նախագահության ներկայացուցիչ Դեյվիդ Օլարտե Ամայան։ Նա բարձր է գնահատել Հայաստանում համաժողովի կազմակերպումը և հայտարարել կենսաբազմազանության կորուստը զսպող նոր կոալիցիային միանալու մասին։
«Կոլումբիան պատրաստ է Ձեզ աջակցել։ Կոլումբիայի համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին կոալիցիայի ձևավորման տիրույթում։ Այս կոալիցիան առաջին հերթին զսպելու է կենսաբազմազանության կորուստը՝ ևս մեկ անգամ ապահովելով առանձին տեսակների վերականգնումը համապատասխան օրակարգով»,- իր խոսքում նշել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ Կոլումբիայի համար առաջնային է ինչպես էկոհամակարգերի պահպանումը, այնպես էլ տեղական համայնքների կենսակերպի պաշտպանությունը․ «Կոլումբիայի համար սա չափազանց կարևոր է՝ պահպանել էկոհամակարգերը, միաժամանակ նաև փայփայել այն կենսակերպը, որն ունեն այն համայնքները, որոնք այդ կենսաբազմազանության տիրույթում ապրում են»։
Անդրադառնալով Կունմինգ-Մոնրեալ գլոբալ շրջանակի նպատակներին՝ Դեյվիդ Օլարտե Ամայան նշել է 20․ «Մեզ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ 20 առանձին տեսակների բնամիջավայրերը վերականգնելու համար։ Մենք այս աշխատանքն արդեն սկսել ենք մեր երկրում․ խոսքը հատուկ տեսակի կոկորդիլոսների մասին է։ Այս փորձը ևս մեկ անգամ փաստում է, որ վերականգնումը հնարավոր է, եթե համագործակցում են կառույցները, միջազգային ծրագրերը և տեղական համայնքը։ Սա նաև մեզ հիշեցնում է, որ հաջող պահպանությունը ենթադրում է ոչ միայն առանձին տեսակների վերականգնում, այլև էկոհամակարգերի ուղղությամբ ներդրումների իրականացում»,-իչ խոսքում նշել է նա։


















































Դպրոցում սահմանվել է խիստ վերահսկողություն. Երեւանի քաղաքապետարանը՝ 12–ամյա երեխային պարբերաբար ծեծի ենթարկելու ահազանգի մասին. News.am
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am