Երկնքում անհայտ օբյեկտի պատճառով Լիտվայում և Լատվիայում օդային տագնապ է հայտարարվել
Լիտվայի հյուսիսում և կենտրոնում, Լատվիայի սահմանին մոտ գտնվող Պանևեժիսի և Շյաուլյայի շրջաններում, օդային տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, պատճառը օդային տարածքում նկատված անհայտ օբյեկտն է եղել, որը շարժվել է դեպի հյուսիս։
Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը, հավանաբար, անօդաչու թռչող սարքի մասին է։ Այդ կապակցությամբ Պանևեժիսի և Շյաուլյայի շրջանների բնակիչներին կոչ է արվել գնալ ապաստարաններ։ Օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները։
Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 07:05-ից մինչև 08:00-ն Կաունասի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ օդային տարածքում անհայտ օբյեկտների առկայության պատճառով։
Հավելենք, որ ավելի ուշ լիտվական Delfi.lt լրատվական կայքը հայտնել է, որ ժամը 07:50-ին Կաունասի և Շյաուլյայի շրջաններում օդային տագնապը չեղարկվել է, իսկ ժամը 08:15-ին՝ նաև Պանևեժիսի շրջանում։ Աղբյուրի փոխանցմամբ, հրապարակման պահին կասկածելի օբյեկտի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չեն եղել։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am