Արարատի մարզում «սենսեյ Անդոն» ռետինե խողովակով ծեծել է 11-ամյա տղայի. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն «սենսեյ Անդոն» երեխայի է ծեծել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ.-ն, ով հայտնի է «սենսեյ Անդո» մականվամբ, Արևաբույր գյուղի ճանապարհից վերցրել և իր ավտոմեքենայով Այնթապ գյուղի մարզասրահ է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 11-ամյա տղայի։ Հասնելով մարզասրահ, Անդրանիկ Հ.-ն ռետինե խողովակով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, ինչից հետո մի քանի աշակերտների մոտ հայտարարել է՝ «եթե նշված տղան դպրոցում իրեն խելոք չպահի, ականջից բռնեք և զանգահարեք ինձ»։
Տեղի ունեցածի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am