Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն 10 միլիոն եվրոյի ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության մեջ
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն 10 միլիոն եվրոյի ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության մեջ։
Այս մասին հաղորդում է «Sic Noticias» պարբերականը։
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստի գործընկերներն են դառնալու այս նոր բիզնես ուղղության մեջ՝ Grupo Outeirinho ընկերությունը, որը նույնպես 10 միլիոն եվրո է ներդրել։ Ներդրումային նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 20 միլիոն եվրո։ Հանքային ջրերի արդյունահանումը նախատեսվում է իրականացնել Բրագանսում։ Շշալցման գործարանը գտնվում է ներկայումս կառուցման փուլում եւ գտնվում է Գոշթեյում՝ Բրագանսի շրջան։ Գործարանի շինարարությունը, արտադրության մեկնարկը եւ արդեն պատրաստի արտադրանքի վաճառքը Պորտուգալիայում եւ արտասահմանում նախատեսվում է սկսել հաջորդ տարվա վերջից։
Պարբերականի հաղորդմամբ, բրենդի մշակմամբ զբաղվում է իտալական դիզայներական մի ընկերություն։ Նածագծի իրականացումը թույլ կտա ստեղծել մի քանի տասնյակ նոր աշխատատեղեր։ Ընկերությունը հայտարարել է նաեւ, որ վերահսկում է պորտուգալական ջրի շուկայի 45 տոկոսը։ Հավելենք, որ Ռոնալդուն հանդիսանում է նաև հանքային ջրերի Ursu9 բրենդի համասեփականատերը, որը ներկայացվել է Մադրիդում 2023 թվականին։


















































Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»
Եթե նկատում եք ծորակի ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար․ ՀՎԿԱԿ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am