Երևանի Աջափնյակ վարչական շրջանում թալանել են «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աջափնյակ վարչական շրջանում գործող «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնների մեկը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ Մարգարյան 19/3 հասցեում գործող «Վիվա Արմենիա» սպասարկման կենտրոնից գողություն է կատարվել։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մուտքի դուռը, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել մոտ 25 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի հետ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ սպասարկման սրահի աշխատակիցը հայտնել է, որ իրենց պատճառվել է 4 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված սպասարկման կենտրոնը հսկվում է «Քինգ Մարշալ» ընկերության կողմից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am