Մակրոնի հավանության վարկանիշը կրկին նվազել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հավանության վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 15%, հետևում է Ipsos BVA-ի և CESI ինժեներական դպրոցի՝ La Tribune Dimanche պարբերականի համար անցկացված հարցման արդյունքներից։
Հոկտեմբերի 10-ին հրապարակված արդյունքների համաձայն, Մակրոնի գործունեությունը դրական գնահատող ֆրանսիացիների բաժինը մեկ ամսում նվազել է մեկ տոկոսային կետով։
Սեպտեմբերին նրա վարկանիշն արդեն հասել էր պատմական նվազագույնի՝ 16%։ Նախագահի աշխատանքը բացասաբար է գնահատում հարցվածների 82%-ը։
Նախագահի ժողովրդականության անկումը տեղի է ունենում մի շարք խնդիրների ֆոնին, որոնք դժգոհություն են առաջացնում ֆրանսիացիների շրջանում։ Դրանց թվում են դպրոցականների բողոքները, վառելիքի բարձր գները, պետական փոխառությունների արժեքի աճը և երաշտի հետևանքով գյուղատնտեսության կորուստները։
Ֆրանսիացիների գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ գնողունակությունը․ հարցման մասնակիցների 54%-ը դա անվանել է առաջնահերթ խնդիր։ Երկրորդ տեղում սոցիալական ապահովության համակարգի ապագան է (44%), երրորդում՝ պետական պարտքն ու բյուջեի դեֆիցիտը (33%)։
Հոռետեսությունը տարածվում է նաև անձնական նյութական դրության վրա․ հարցվածների 70%-ը հայտարարել է, որ անհանգստացած է սեփական տնտեսական վիճակով։
Հավելենք, որ Ֆրանսիայում հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2027 թվականին։ Մակրոնը, ով իշխանության է 2017 թվականից, չի կարող առաջադրվել նախագահի երրորդ անընդմեջ ժամկետի համար։


















































Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի պաշտոնը
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am