Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՄԱՆ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին։
Միրզոյանն ընդգծել է, որ հայ-թուրքական կարգավորման վերջնական նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանի լիարժեք բացումն է։
«Անկեղծ ասած՝ հարցն այն է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածությունների համաձայնեցումը։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Հայաստանն ու Թուրքիան, գրեթե, ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցություններն ընթանում են շարունակաբար»,- նշել է նա։
«Բանակցությունները, որպես կանոն, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն և արդյունք չկա, ամբողջությամբ չեն ներկայացվում հանրությանը։ Հայաստան–Թուրքիա բանակցությունները ևս բացառություն չեն»,- նշել է Միրզոյանը։
«Հիմա անհրաժեշտություն է առաջացել շարունակել, և կլինի Հայաստան–Թուրքիա գործարար համաժողով, գուցե ավելի ընդլայնված, քան նախորդը, արդեն Հայաստանում։ Հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները։ Հայ–թուրքական կարգավորման գործընթացում, թեև արդեն կան որոշակի պայմանավորվածություններ և գործնական արդյունքներ, ամբողջական կարգավորումը դեռևս ավարտված չէ»,- նշել է նա։


















































Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ից նոր ակնկալիքներ ձևավորել. Արարատ Միրզոյան
ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը
Թուրքական համարներով մեքենան՝ Կասկադում․ Ոստիկանություն զանգել ենք, չեն եկել․ Կոնստանտին Տեր-Նակալյան
Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am