Փաշինյանը ստորագրել է ՌԴ-ի հետ աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը՝ երկաթուղու կոնցեսիայի հարցերը քննարկելու համար
Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը՝ երկաթուղու կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկելու համար:
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու
նպատակով: - Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
Աշխատանքային խմբի կազմը հետևյալն է․
Դավիթ Իվանյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Մնացական Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ
Էդգար Մկրտչյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ալեքսեյ Նիկոլաևիչ Շիլո – ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ (համաձայնությամբ)
Արտակ Պապյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ
Վյաչեսլավ Ալֆրեդովիչ-Պավլովսկի – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Անտոն Սերգեևիչ Կոզլով – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագոր
ծակցության դեպարտամենտի պետ (համաձայնությամբ)
Ալեքսեյ Վալերյեվիչ Մելնիկով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)»։


















































Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե ասել եմ՝ տեսնեմ՝ ճամփես կփոխեմ. Փաշինյանը՝ Լուկաշենկոյի հետ շփումների մասին
Արծվաշեն գյուղը, օրինակ, կարող է տեղաշարժվել. Փաշինյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am