Ամեն օր մեծացող խաղաղության գինն ու ծնկաչոք ապրելու ցավը
Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե Արցախի պահպանումը ձեռնտու էր նրանց, ովքեր ցանկանում էին թալանել, իսկ պատերազմ են ուզում նրանք, ովքեր ցանկանում են թալանել բանակը։
Ստացվում է, եթե վաղը պարզվի, որ որևէ պետական կառույցում կոռուպցիոն ռիսկեր կան կամ պետական միջոցներ են յուրացվել, ապա այդ կառույցն էլ պետք է հանձնե՞նք։ Եթե որևէ քաղաքում իշխանությունը խնդիրներ է հայտնաբերել, իսկ այդ քաղաքը ընդդիմադիր է, ուրեմն քաղաքն էլ պետք է հանձնե՞նք։
Տարածքներ հանձնելու համար այսպիսի արդարացումներ հորինելը ոչ միայն անհասկանալի է, այլև ամոթալի։ Պետության ներսում առկա կոռուպցիան, թալանն ու կառավարման ձախողումները վերացնելու պարտականությունն իշխանությանն է, ոչ թե այդ տարածքներից հրաժարվելու արդարացումը։ Եվ վերջապես տարածքը հանձնելը գործող իշխանությունների թուլության նշանն է։
Ի դեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է հանձնենք, որպեսզի խաղաղ ապրենք, Արցախը հանձնեց։ Հայ բնակչությունը տարհանվեց, Արցախը դատարկվեց և հանձնվեց Ադրբեջանին։ Հիմա ինչո՞ւ խաղաղ չենք ապրում։ Ինչո՞ւ ամեն օր նոր պահանջներ են ի հայտ գալիս։
Ու այս հարցերի շարքը դառնում է անհաշվելի։
Ո՞ւր է այդքան բաղձալի խաղաղությունը ու ինչու են հասարակ մարդկանց դեռ վախեցնում պատերազմով։
Ալիևը Արցախն ունենալուց հետո հասկացրեց, որ ախորժակն ուտելուց է բացվում և ուղիղ նոտա հղեց Փաշինյանին։ Հիմա էլ Սահմանադրության փոփոխություն է սիրտն ուզում։
Այդ պահանջները կատարելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն անգամ գալ Ազգային ժողով, ընդդիմությանը հաթաթա տալ և հասարակությանը հերթական անգամ վախեցնել պատերազմով։
Վաղը Ալիևը Սահմանադրության փոփոխությունից հետո ավելի մեծ պահանջներ կներկայացնի և Փաշինյանը կրկին կգա Ազգային ժողով ընդդիմությանը կսպառնա և ժողովրդին կհայտարարի, որ պատերազմ են ուզում։
Ու երբ այլևս չգիտի ինչպես ստիպել Ալիևյան Սահմանադրության ընդունումը հայտարարում է, թե դա նահատակների հիշատակը հարգելու ձև է։
Ամեն անգամ Ալիևի նոր պահանջը ներկայացվում է որպես խաղաղության հասնելու անհրաժեշտ պայման, իսկ հայկական հասարակությանը հերթական անգամ բացատրում են, որ եթե չհամաձայնենք, պատերազմ կլինի։ Այսպես ժողովրդին մշտապես պահում են վախի մթնոլորտում՝ ստիպելով ընդունել ցանկացած զիջում՝ հանուն մի խաղաղության, որի սահմաններն ամեն օր փոխվում են։
Բայց մի՞թե հենց խաղաղություն ապահովելու խոստումով չհանձնվեց Արցախը։ Մի՞թե այդ զիջման դիմաց հասարակությանը խաղաղ կյանք չէիք խոստանում։
Ի վերջո, ի՞նչ է սա՝ խաղաղությո՞ւն, թե՞ անվերջանալի գործընթաց, որտեղ այսօր զիջում ենք մեկը, վաղը՝ մյուսը, իսկ մյուս օրը կրկին մեզ համոզում են, որ հերթական զիջումը վերջինն է։
Արդյո՞ք անարժանապատիվ խաղաղություն է ուզում հայ ազգը, ծնկաչոք ու վախի մթնոլորտում...
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը