Դատարանը Կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն մեղավոր ճանաչեց
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Այս մասին հաղորդում է News.am-ը։
«Դատարանը գտնում է, որ ապացուցված է նշված արարքի քրեական հակաիրավականությունը, ապացուցված է Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի կողմից նշված արարքը կատարելը։ Ապացուցված է նրանց մեղավորությունը նշված արարքը կատարելու մեջ։
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342–ից 344–րդ հոդվածներով, դատարանը որոշեց քրեական վարույթով կայացնել մեղադրական վերդիկտ։ Համբարձում Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ։ Գևորգ Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ»,–ասաց դատավորը։
Լրացուցիչ դատալսումների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը։


















































Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am