Lրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի իրականացման համար
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2026 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում դիմած դիմող շուրջ 626 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 500 մլն հազար դրամ։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև 28.08.2026թ. դրությամբ փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները։ Աջակցություն կտրամադրվի՝ 170-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 1 մլն դրամ), 120-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 30 հազար դրամ), 336-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 970 հազար դրամ)։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17,609 շահառուի։ Ըստ նախարարի՝ 13,2 մլրդ դրամի աջակցությունը տրամադրվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու դեպքում։ 2026 թվականին ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 2 425 շահառուի։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թ. մայիսին և նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։ «Բայց տեսնելով, թե ինչպիսի ազդեցություն ունի այս ծրագիրն ընտանիքների վրա, մենք արդեն նոր ծրագիր ենք շրջանառում և շուտով կներկայացնեք Կառավարության քննարկմանը։ Այն հիմնված է գործող ծրագրի տրամաբանության վրա՝ որոշակի փոփոխություններով, որոնք դուրս են բերվել ծրագրի մշտադիտարկման արդյունքում։ Սա կարևոր ծրագիր է ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից»,-ասել է նախարարը։


















































Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Մհեր Գրիգորյանը և Ռոլանդ Փրայսը մտքեր են փոխանակել վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 818 մլն դոլար է
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am