Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը
Գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջով: Այն պատկանում է նախկին իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը։
Պահանջի հիմքում, ըստ Դատախազության, այն է, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը նշված անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով նախատեսված՝ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումները չեն կատարվել։
Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, մասնավորապես, ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:


















































Ինչ ունեցվածք ունի ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյան․ «Ժողովուրդ»
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ
Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am