Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում վարորդների համար ներդրվել են բոնուսային բաղադրիչներ, որոնք հնարավորություն են տալիս թվային լուծումների միջոցով օգտվել տույժերը նվազ վճարելու հնարավորությունից։
✓ Շարունակում է գործել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։
Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգն ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդն էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով նվազեցված տուգանքի չափով։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։
✓ Համակարգում հոկտեմբերի 6-ի դրությամբ գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 163 320 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 1 205 784 որոշում։ Տուգանքի նվազեցման արդյունքում վճարված գումարը կազմել է շուրջ 4 մլրդ 113 մլն դրամ։
Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ տուգանքները նվազ վճարելու և ավելորդ միջնորդություններից խուսափելու համար։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am