Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 8-ին ընդունված բանաձևում կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները քննադատների, լրագրողների, իրավապաշտպանների, ընդդիմության առաջնորդների և գիտնականների նկատմամբ։ Հաղորդում է Factor.am-ը։ Կառույցը կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և չեղարկել նրանց դեմ հարուցված քրեական գործերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բանաձևում հատուկ նշվում են Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի, սեպտեմբերի 7-ին 13 տարվա ազատազրկման դատապարտված Անար Մամեդլիի և նրա հետ միասին դատված և 12 տարվա ազատազրկման դատապարտված Անար Աբդուլլաևի անունները և կոչ է արվում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։ Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա ցանկացած գործընկերության համաձայնագիր պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքների ոլորտում շոշափելի բարելավումներով, այդ թվում՝ քաղաքական բանտարկյալների ազատ արձակմամբ։ Նրանք ողջունում են դոկտոր Գուբադ Իբադօղլուի՝ շտապ բժշկական բուժում ստանալու նպատակով վերջերս Եվրոպա ժամանելը և կոչ են անում դադարեցնել նրա դեմ հարուցված բոլոր քրեական հետապնդումները։
Առավել մանրամասն' սկզբնաղբյուր կայքում։


















































Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»
Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան
ՔՊ իշխանությունը պետք է Սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ Աբրահամյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am