Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ուշակովը մեկնաբանել է Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի միջև Չինաստանում հանդիպման գաղափարը Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի 2020-2022 թթ․ եռակողմ ձևաչափը մնում է առանցքային տարածաշրջանային խաղաղության համար․ ՌԴ ԱԳՆ Թուրքմենստանում Պուտին–Փաշինյան առանձին հանդիպում չի նախատեսվում. Ուշակով Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը, որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու․ Փաշինյան ՔՊ-ականներն այսօր խուլիգանական միջադեպ հրահրեցին, նպատակը Շաքիի դեպքից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Հ1-ի գործադիր տնօրենի և տեղակալի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալով է պարգևատրել Մեծ ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ. ոստիկանները կանխել են վրեժխնդրությունը
Ուշակովը մեկնաբանել է Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի միջև Չինաստանում հանդիպման գաղափարը Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-իցՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի2020-2022 թթ․ եռակողմ ձևաչափը մնում է առանցքային տարածաշրջանային խաղաղության համար․ ՌԴ ԱԳՆԹուրքմենստանում Պուտին–Փաշինյան առանձին հանդիպում չի նախատեսվում. ՈւշակովԵնթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը, որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու․ Փաշինյան Մհեր Գրիգորյանը և Ռոլանդ Փրայսը մտքեր են փոխանակել վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 818 մլն դոլար էՔՊ-ականներն այսօր խուլիգանական միջադեպ հրահրեցին, նպատակը Շաքիի դեպքից շեղելն էր. Մարիաննա ՂահրամանյանՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբանՀ1-ի գործադիր տնօրենի և տեղակալի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողությունՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալով է պարգևատրել Մեծ ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ. ոստիկանները կանխել են վրեժխնդրությունըԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՎեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար ՂազարյանՄոսկվայում կայացել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված դասական երեկոՀայաստանում տարեկան արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1600 նոր դեպքՀայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներինՈրոշ ՔՊ-ական երեսփոխանների համար հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ ՄամիջանյանՀարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը․ Armlur.amՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․amՔՊ խմբակցությունը եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով կստեղծի․ 62 ՔՊ-ական կողմ քվեարկեց նախագծին, 1 հոգի՝ դեմԵրևանում կայանված «MAZ» բեռնատարն առաջ է շարժվել և վրшերթի ենթարկել տղամարդուն․ բժիշկներն արձանագրել են նրա մաhըԵթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ, ընդդիմության հետ այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր․ ՌուբինյանԴեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է. Ռուբինյան«Հայաստան» խմբակցությունը կմիանա «Ուժեղ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանըԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռшզմական ենթակառուցվածքների վերադարձն Աֆղանստան անընդունելի է. Շոյգու«Սիրո և հանդուրժողականության» լոզունգներով իշխանության եկած քաղաքական ուժը ագրեսիվ է ՀՀ ներսում և պուպուշ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում. ԽաչատրյանԹելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի ՔՊ խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես գրել. Ղազարյանը՝ ՌուբինյանինTRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են․ News.amԳեղարքունիքում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտուհունՀային կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի. Կարապետյան ՀՀ-ն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըՀասկացանք Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել գլադիատորական մարտերի․ ԳրիգորյանՓոխեք այդ մարդուն, չի կարողանում, չի ձգում․ Նարեկ Կարապետյանը՝ Սուրեն Պապիկյանի մասին (տեսանյութ)Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատ արձակվեցԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներԾավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ ՔԿ-ն հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով՝ Շաքիի միջադեպն ու բանակի ինքնասպանությունների դեպքերը ուսումնասիրելու նպատակով Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. ԱբրահամյանՍերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել․ ԱբրահամյանԻրանում մտավախություն կա, որ TRIPP-ը «տրոյական ձի» է դառնալու իր դեմ. Մոհավեդիան․ News.amՄարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԱյս տարածաշրջանը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի․ ՂալիբաֆՀերոսների օրինակը վկայում է, որ ՌԴ-ին հաջողվել է պահպանել մանկավարժական դպրոցի սերնդափոխությունը․ Պուտին
Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպայի խորհրդարանական ասամբլեայի (ԵԽԽՎ) պատվիրակ Դամիեն Կոտյեի հրապարակած աղմկահարույց զեկույցը, չնայած իր փափուկ ու դիվանագիտական ձևակերպումներին, ըստ էության բացահայտեց այն ապօրինությունների շղթան, որոնց պայմաններում ընթացել են վերջին ընտրական գործընթացները:

Փաստաթղթում արձանագրված իրողությունները հստակ ցույց են տալիս, որ ընտրությունները կազմակերպվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ուղղակիորեն կաշառելու փորձերի և ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառված լայնամասշտաբ ճնշումների ֆոնին: Հավելենք նաև, որ այս ընտրարշավի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ իշխանական մեքենան դեռ նախընտրական փուլի մեկնարկից առաջ էր դիմել ծայրահեղ քայլերի։ Դեռ ընտրություններից առաջ ապօրինաբար կալանավորվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Սրանից հետո իշխանություններն իրենց ողջ արսենալն ու պատժիչ մեքենան ուղղեցին կուսակցական ակտիվի դեմ. առանցքային տարածքային կառույցների ղեկավարները, հարյուրավոր ակտիվիստներն ու քարոզարշավը կազմակերպող հիմնական դերակատարները զանգվածաբար ենթարկվեցին խուզարկությունների, ձերբակալությունների, տնային կալանքների ու բանտարկությունների։ Նպատակը մեկն էր՝ կազմալուծել կուսակցության նախընտրական ապարատն ու խաթարել քարոզարշավի բնականոն ընթացքը։ Սակայն անգամ առաջնորդի բանտարկության, կառույցների չեզոքացման և պետական մեքենայի աննախադեպ ճնշման պայմաններում «Ուժեղ Հայաստանին» հաջողվեց արձանագրել խոշոր ու պատկառելի արդյունքներ՝ հավաքելով զանգվածային քվեներ։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) խորհրդարանից դուրս թողնելու գործընթացին։ ԲՀԿ-ն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը և երաշխավորված անցնում էր խորհրդարան, սակայն մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչելու միջոցով նրա ցուցանիշը արհեստականորեն հասցվեց 3,99 %-ի։ Ընտրական սահմանադրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, նման իրավիճակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր նշանակել վերաքվեարկություն։ Սակայն ԿԸՀ-ն շրջանցեց օրենքի պահանջը։

Այս վարքագիծը պատահական չէր, քանի որ ԵԽԽՎ դիտորդները հատուկ արձանագրել են ընտրական ապարատի քաղաքականացվածությունը:

Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները համալրված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտորեն փոխկապակցված անձանցով, իսկ ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՔՊ հիմնադիր անդամ Վահագն Հովակիմյանը։ Բացի այդ, իշխանությունը լայնորեն կիրառել է «սոցիալական կաշառքի» մեխանիզմը։ Ընտրություններից անմիջապես առաջ հայտարարված թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրական ծրագրերն ու սոցիալական փաթեթները դիտորդների կողմից որակվել են որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրողների քվեները գնելու փորձեր։

Ամփոփելով՝ ԵԽԽՎ զեկույցում շարադրված փաստերի և դրա վերջում տրված «ընդհանուր առմամբ դրական» եզրակացության միջև առկա է ակնհայտ դիսոնանս։ Իսկ գլխավոր արձանագրումն այն է, որ իշխանական ողջ ապարատի, ուժայինների ու տոտալ ճնշումների պայմաններում ընդդիմադիր ճակատը կարողացավ այնպես անել, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան կորզել բացարձակ հաղթանակ և, ըստ էության, չհաղթահարեցին նույնիսկ 50 %-ի շեմը։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում քաղաքական այս ամբողջ պատկերի արդյունքում։ Ռուսաստանը պետական մակարդակով, ըստ էության, չի ճանաչել ընտրությունների արդյունքները և չի շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրի» այդ, այսպես կոչված, «հաղթանակը»։ Մյուս կողմից, չնայած արևմտյան մի շարք առաջնորդներ սկզբում շտապեցին շնորհավորել ու ընդունել արդյունքները, Եվրոպան աստիճանաբար սկսել է հրապարակել զեկույցներ ու հայտարարություններ, որոնք լուրջ կասկածի տակ են առնում ընտրությունների լեգիտիմությունը։ Ակնհայտ է, որ առաջիկայում քաղաքական ճնշումների, ապօրինի կալանավորումների ու բանտարկությունների թեմաները տարբեր միջազգային խողովակներով դառնալու են քննության առարկա։

Փաշինյանն ու իր թիմը գնալով ավելի խորն են խրվում աշխարհաքաղաքական ու ներքաղաքական փակուղու մեջ. մի կողմից՝ Ռուսաստանի հետ օրեցօր սպառվող ու վատթարացող հարաբերություններ, մյուս կողմից՝ Եվրոպայում նրանց նկատմամբ աստիճանաբար աճող անվստահություն, և որ ամենակարևորն է՝ ներքին լեգիտիմության իսպառ բացակայություն՝ պետական լծակների ու բռնությունների միջոցով վերարտադրվելու պատճառով։ Գործող վարչախումբը փաստացի կորցրել է իշխանության լեգիտիմության բոլոր աղբյուրները՝ թե՛ ներքին (ժողովրդի աջակցություն), թե՛ արտաքին (աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններ): Սա վկայում է, որ առաջիկա քաղաքական գործընթացներում ծանրակշիռ ու լուրջ միավորները լիովին ընդունակ են վերցնելու օդից կախված այս իշխանությունն ու երկրում իրականացնելու արմատական փոփոխություններ»։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: