Ուշակովը մեկնաբանել է Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի միջև Չինաստանում հանդիպման գաղափարը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաձայնել են հանդիպել Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Kommersant.ru-ն։ Սակայն, ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի, դեռևս հայտնի չէ, թե գագաթնաժողովի ժամանակացույցում, բանակցությունների համար որ ժամն է ընտրվելու։
Գահաթնաժողովում Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև եռակողմ հանդիպման մասին հարցին ի պատասխան պարոն Ուշակովը պատասխանեց, որ նման բանակցություններ դեռևս չեն քննարկվել: «Գաղափարը շրջանառվում է: Բոլորը գիտեն դրա մասին, հատկապես լրագրողները, բայց մենք էլ գիտենք դրա մասին... Անկեղծ ասած, ոչ ոք դեռևս չի աշխատել այս հանդիպման գործնական մանրամասների վրա», - ասաց պարոն Ուշակովը:
Նախագահի օգնականը խոստովանեց, որ եռակողմ հանդիպման հարցն ավելի պարզ կդառնա, երբ Չինաստանի ղեկավարությունը վերջնականապես հաստատի գագաթնաժողովի ժամանակացույցը։ Նա ասաց, որ ժամանակացույցը, հավանաբար, կներառի «հատուկ ժամեր ինչպես երկկողմ հանդիպումների, այնպես էլ, հնարավոր է, եռակողմ հանդիպումների համար»։
Հավելենք, որ ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-ից 19-ը Շենժենում: Ռուսաստանի նախագահը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման անցկացմանը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանում: Դրան հասնելու համար, նշել է Վլադիմիր Պուտինը, անհրաժեշտ է օրակարգ որոշել։


















































Դուք կարող եք ամեն օր հաղթել ձեր սեփական երևակայության մեջ․ Ռեզաին՝ Թրամփին
Եվրոպան հենց նոր համաձայնել է շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները․ Թրամփ
Եթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց կսկսեն. Թրամփ
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...