Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան
Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Օրվա մղուժ, ասում են՝ մոտիվացիա բառի հայերեն տարբերակն է:
Կարդում ես լրահոսը՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել է հերթական (արդեն չեմ հիշում թվով որերորդ՝ 8-րդ կամ 9-րդ) շինծու քրեական գործը։ Այս անգամ, հավանաբար, Հայաստանի տարածք ներթափանցած և հայ օջախի վրա հարձակված ադրբեջանցուց ուշադրություն շեղելու համար:
Նայում ես ԱԺ նիստը՝ մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ ու, հիմնականում, պարտվում: Բացում ես տելեգրամը՝ այնտեղի ֆաունայի ներկայացուցիչները ԱԲ-ով անտաղանդ սարքած նկարներով պայքարում են մեր դեմ՝ իրենց նիկոլական լինելու փաստերին ու իրական լուսանկերներին հակահարված տալով: Կհարցնեք, թե սրա ի՞նչն է մոտիվացնող. եթե վատ մարդիկ մեր դեմ պայքարում են, ուրեմն մենք ամենինչ ճիշտ ենք անում։ Հա, մեկ էլ որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք»,-նշված է գրառման մեջ:
Նշենք, որ այսօր Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ, հիմնականում խմբակցության հանրապետական թևի պատգամավորները, նպատակաուղղված սադրում են իրավիճակը ԱԺ-ում:


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...