Հայաստանում տարեկան արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1600 նոր դեպք
ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան 1600-ից ավելի կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
«Այո, ցուցանիշը բարձր է, սակայն հստակ կարող ենք ասել, որ հիվանդությունը հայտնաբերելու մակարդակն է բարձրացել, դրան նպաստում են պետության կողմից իրականացվող միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, ինչպես նաև փոխվել է հասարակության մոտեցումը։ Տարիներ առաջ շատ էին դեպքերը, երբ բուժառուն խնդիրը նկատել էր, սակայն չկար ցավ, անհանգստացող գործոն, դրա համար չէր դիմել բժշկին։ Հիմա շատ են այն դեպքերը, երբ առանց որևէ գանգատի մարդիկ գնում են ու հետազոտվում»,-ասաց Արթուր Ավետիսյանը։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ հասարակության մոտեցումը փոխվել է, շատերը գիտակցում են կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը և պարբերաբար հետազոտվում են, սակայն, ըստ մասնագետի, եղած միտումը ցանկալի մակարդակի վրա չէ։ «Դեռ շատ աշխատանք կա կատարելու, որ մեծ թվով կանայք ներգրավվեն սքրինինգային ծրագրերում, որոնք առաջարկում են անվճար հետազոտություն»,-հավելում է Արթուր Ավետիսյանը։
Հայկուհի Գեոկչյանը տեղեկացրեց նաև, որ պետությունն իրականացնում է 3 սքրինինգային ծրագիր՝ կապված արգանդի վզիկի, կոլոռեկտալ և կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Համընդհանուր ապահովագրության շրջանակում 45-68 տարեկան բոլոր կանայք կարող են անվճար հետազոտվել։ Այս դեպքում նույնիսկ թերապևտի մոտ գնալու կարիք չկա։ «Արմեդ» համակարգի միջոցով գրանցվում են իրենց նախընտրած բուժհաստատությունում և այցելում են հետազոտության։
ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել մամոգրաֆիկ հետազոտության համար նախատեսված 10 սարք, դրանք կտեղակայվեն մարզերի բուժհաստատություններում ու շուտով հասանելի կլինեն։
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս՝ նպատակ ունենալով բարձրացնել հիվանդության վերաբերյալ իրազեկվածությունը, ընդգծել վաղ հայտնաբերման և ժամանակին բուժումն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև խրախուսել կանանց՝ հոգալ սեփական առողջության մասին և ժամանակին դիմել բժշկի։


















































Ողբերգական դեպք՝ Ջիլ գյուղում․ կրակը մարելուց հետո տղամարդու մարմին է հայտնաբերվել
Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...