ՔՊ-ականներն այսօր խուլիգանական միջադեպ հրահրեցին, նպատակը Շաքիի դեպքից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան
Այսօր առավոտյան այս դահլիճում ՔՊ-ականների հրահրած խուլիգանական խայտառակ միջադեպը մի նպատակ էր հետապնդում՝ ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը, բայց դա իհարկե նրանց չի հաջողվելու։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպը մի առանձին դեպք չէ, որի մասին կարելի է ասել, թե ադրբեջանցի զինվորը ապօրինի հատել է սահմանը, ձերբակալվել է, կատարվում է քննություն, ինչպես նրանք են փորձում ձեզ ներկայացնել։ Զինված Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևը ներթափանցել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, անարգել հասել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, մտել Հայաստանի խաղաղ բնակչի տուն, այնտեղ մնացել տևական ժամանակ, կատարել հանցագործություն, կրակել երեխաներին պաշտպանող մորը։
Տեղի ունեցածը մի ֆունդամենտալ խնդրի մասին է. Հայաստանի սահմանները անվտանգ չեն, Հայաստանի քաղաքացին իր տանը անվտանգ չէ, և այս ամենը ձեր վարած ձախողակ քաղաքականության հետևանքն ու արդյունքն է:
Որքան էլ դուք փորձեք սադրանքներով շեղել հանրային ուշադրությունը այս ֆունդամենտալ խնդրից, Անի Ավետիսյանի, նրա երեխաների առողջական վիճակի պատասխանատվությունը ձեր ուսերին է, և դուք պարտավոր եք Հայաստանի հասարակությանը ու յուրաքանչյուր քաղաքացուն բացատրել, որտեղ է եղել Հայաստանի սահմանային վերահսկողությունը, որ պահին է պետությունը կորցրել վերահսկողությունը տվյալ հատվածի նկատմամբ, որտեղից է տեղի ունեցել զինված ադրբեջանցու ներթափանցումը, ինչպես է զինված անձը խորացել, տարածություն կտրել ու հասել Շաքի բնակավայր, ինչու չի արձանագրվել նրա շարժը և, ի վերջո, սահմանային ծառայությունը երբ է ստացել առաջին տեղեկատվությունը ներթափանցման մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...