Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Աբրահամյան
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մինչ ՀՀ ներխուժած ադրբեջանցու թեմայով մի քանի օր ոչ պաշտոնապես քննարկվում էր Իշխանասարից վերջինիս անցումը, ՔՊ պատգամավորների մի ոչ պատահական դեմք՝ Անդրանիկ Քոչարյանը, տեղի ունեցածի համատեքստում երեկ խոսում էր սահմանային ուղեկալների խնդիրների մասին:
Սյունիքի հատվածում, այդ տեղանքին ամենամոտը, սահմանային ուղեկալները տեղակայված են ԱԱԾ սահմանապահ ուժերի կողմից, մասնավորապես՝ Կոռնիձորի, Խնձորեսկի հատվածից մինչև Ճակատեն:
Եթե անցումն իսկապես սահմանապահ ուղեկալների հատվածից է եղել, նշանակում է, որ ադրբեջանցին շատ ավելի մեծ տարածություն է անցել, որպեսզի հայտնվի Շաքի գյուղում:
Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենի տեղակալին էլ հենց այդ պատճառով նախօրեին ազատեցին պաշտոնից:
Ի դեպ, և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար»,- գրել է Աբրահամյանը:


















































Սյունիքում հայտնաբերված ադրբեջանցին երևանյան հիվանդանոցներից մեկում է․ «Սպուտնիկ Արմենիա»
Զինված ադրբեջանցու արարքը ընդհուպ ցմաh ազատազրկման կարող է տանել. Արամ Վարդևանյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am
Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ...