«Պուտինն առանձին՝ «ոտքի վրա», զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Պեսկովը։

Երկու երկրների ներկայացուցիչների զրույցի մանրամասների մասին, սակայն, Պեսկովը չի հայտնել

Պեսկովի հաղորդմամբ, վաղը նախատեսված են բանակցություններ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։ Նրանք կքննարկեն երկկողմ համագործակցությունը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Հավելենք, որ Պուտինը հոկտեմբերի 8–9-ը գտնվում է Թուրքմենստանում, որտեղ մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։ Միջոցառումներն անցկացվում են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի արևելյան ափին։