Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել։
«Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք ստեղծել և մեծ ներդրում ունեցել բարեգործական ավանդույթների ձևավորման ու զարգացման գործում։
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել։ Սակայն հայկական արդարադատությունը, ցավոք, ունի իր առանձնահատկությունները։
Ամեն ինչ սկսվեց Ծառուկյանի և նրա մերձավորների հասցեին հնչեցված սպառնալիքներից ու անձնական վիրավորանքներից, շարունակվեց կալանքով և կեղծ մեղադրանքի առաջադրմամբ։ Որպես հետևանք՝ անհավանական աճպարարությամբ Ծառուկյանը տուժողից վերածվեց մեղադրյալի։
Առանց որևէ պատճառաբանության՝ դադարեցվեց Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, հազարավոր մարդիկ մնացին անգործ և առանց ապրուստի միջոցների։
Վստահ ենք՝ արդարությունն ի վերջո հաղթելո՛ւ է։ Վստահ ենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը դեռ շատ կարևոր ու նշանակալի անելիքներ ունի մեր երկրի և ժողովրդի համար։
Այսօր նույնիսկ ԵԽԽՎ-ն է ընդունում, որ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ անհերքելի անարդարություն է տեղի ունեցել, և Հայաստանում կիրառվել է ընտրողական արդարադատություն։ Որևէ բանական մարդու համար այլևս կասկած չկա, որ գործ ունենք բացահայտ քաղաքական հետապնդման հետ, ինչը նույնիսկ չեն փորձում քողարկել։
Չկա որևէ իրավական հիմնավորում կամ տրամաբանական պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ։
Մենք կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աներկբայորեն իր առաջնորդի կողքի՛ն է։ Մեր պայքարը հանուն արդարության մեկ րոպե անգամ կանգ չի՛ առնելու, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է, և նրա իրավունքները վերականգնված չեն։
Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին»,- ասված է հայտարարության մեջ։


















































Անընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասին
Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է.Տոնոյան
ՀԿ-ներն ու քաղաքացիները պահանջում են անհապաղ դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am