ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Զեկույցը կազմվել է չորս երկրների նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության կատարման շրջանակում։
Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված քայլերը, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծությունը, ինչպես նաև Հայաստանի՝ երկու միություններին անդամակցելու հետ կապված պարտավորությունների համեմատությունը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումից բխող ռիսկերը մեղմելու իրավական մեխանիզմներին և Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքներին։
Հոկտեմբերի 20-ին չորս երկրների կառավարությունների ղեկավարների ստորագրած դիմումը՝ կից զեկույցով, ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով։ Փաստաթուղթը պետք է փոխանցվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


















































Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը ԱԺ իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
«Հրապարակ»․ Երեւանյան գիտաժողովում նաեւ ադրբեջանցի Գյունել Ալասգարովայի զեկույցն է ներկայացվել
Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. Փաշինյան
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am