Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Հոկտեմբերի 20-ին ընդունել է ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Աղբյուրի հաղորդմամաբ, հանդիպմանը Էնրիկո եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրել է հյուրերին՝ նշելով, որ ուխտագնացության նպատակն է զորանալ քրիստոնեական հավատքի մեջ և եղբայրական սիրով զորացյալ ծառայել Ավետարանի քարոզչությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը, հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։ Նորին Սրբությունը հավելել է, որ հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները։
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ խոսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև սերտ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում արդյունավոր գործակցության մասին՝ ընդգծելով, որ այս այցը ևս եղբայրական այդ կապերի վկայությունն է։ Նորին Սրբությունը կարևորել է այսօրինակ ուխտագնացությունները հոգևոր նորոգության և քրիստոնեական համայնքների փոխճանաչողության խորացման գործում։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, արդի ժամանակներում Հայոց Եկեղեցու հոգևոր-կրթական առաքելությանը։


















































ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Իշխող քաղաքական ուժը ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշnւմներով փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը․ հայտարարություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am