Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար և մեկուսացում քաղաքական գործընթացներից. Գրիգորյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար և մեկուսացում քաղաքական գործընթացներից։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նշենք, որ այսօր քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը:
Պատգամավորն ընդգծեց, որ Սեդրակ Քոչարյանի դեպքում կալանքի նպատակը նախկին նախագահի և նրա հետագա քաղաքական գործունեության վրա ճնշում գործադրելն էր։ Նա հիշեցրեց այն պնդումների լիակատար անհիմն լինելը, թե ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել քննությանը. «Ոչ ոք չի կարող հստակ բացատրել, թե նա ինչպես կարող էր խոչընդոտել քննությանը։ Գնար պատռե՞ր կառավարության՝ իր կողմից սահմանադրական պարտականությունների շրջանակում ստորագրված որոշումները»։
Հավելենք, որ պատգամավորն արձանագրեց, որ Քոչարյանը հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդն է, և նրա կալանավորումն ազդում է ամբողջ դաշտի, մասնավորապես «Հայաստան» դաշինքի գործունեության վրա։


















































Ո՞վ կշահի և ո՞վ կկորցնի «փոքրերից» դեռ ոչինչ պարզ չէ…Մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել… . Քոչարյան
Աշխարհը գնում է դեպի նոր իրականություն… և ամենևին փաստ չէ, որ այդ իրականությունը ավելի լավը կլինի. Կարեն Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը քրեական գործերի արդյունքում չի հեռանա քաղաքականությունից
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am