Մակրոնն ԱՄԷ-ից ամսական 100 հազար տոննա վառելիք մատակարարելու «պարտավորության» երաշխիք է ստացել. AFP
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մերձավոր Արևելքի երկրներ կատարած այցի ընթացքում մտադիր է պայմանավորվածություն ձեռք բերել Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) և Բահրեյնից ամսական 200 հազար տոննա դիզելային վառելիքի մատակարարման շուրջ։ Այս մասին, հղում անելով Ելիսեյան պալատին
հայտնել է AFP գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ Մակրոնն ԱՄԷ-ից ամսական 100 հազար տոննա վառելիք մատակարարելու «պարտավորության» երաշխիք է ստացել։ Եվս 100 հազար տոննայի մատակարարումը նա ակնկալում է համաձայնեցնել օրվա երկրորդ կեսին՝ Բահրեյն կատարելիք այցի ընթացքում։ Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի արդեն խոստացած լրացուցիչ ծավալները (հոկտեմբերին և նոյեմբերին՝ 95-ական հազար տոննա)՝ Ֆրանսիան ապահովել է ամսական 295 հազար տոննա դիզելային վառելիքի մատակարարման պարտավորություն։ Դա կազմում է երկրի ընդհանուր սպառման շուրջ 10%-ը, ինչը, Ելիսեյան պալատի պնդմամբ, պետք է թույլ տա նվազեցնել գները լցակայաններում։
Հավելենք, որ ավելի վաղ AFP-ն, հիմնվելով Եվրամիության վիճակագրության վերլուծության վրա, հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ԵՄ-ում գրանցվել էր դիզելային վառելիքի գնի նոր բացարձակ ռեկորդ. մեկ լիտրի միջին արժեքը հասել էր 2,24 եվրոյի։


















































Միացյալ Նահանգներ դիզվառելիքի մատակարարման հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծված են. Նովակ
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am