Մեր հերոսների հիշատակը որևէ մեկի քաղաքական որոշումից. Դանիելյան
Նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է մեր հերոսների հանդեպ ունեցած վերաբերմունքին։ Իր Ֆեյսբուքյան էջում նա գրառում է արել` ի նշան Ռոբերտ Աբաջյանի ծննդյան տարեդարձի։
«Այսօր մեր հերոսներից Ռոբերտ Աբաջանի ծննդյան օրն է։
Այս օրերին, երբ փորձում են մոռացության մատնել մեր հերոսներին, երբ պատերից ջնջվում են նրանց նկարները, հեռացվում են փառքի անկյունները, ավելի քան երբևէ պետք է հիշատակենք նրանց անունն ու սխրանքի պատմությունները:
Մեր հերոսների հիշատակը որևէ մեկի քաղաքական որոշումից, վերաբերմունքից կամ կամքից կախված չպետք է լինի. նրանք մեր պատմության, մեր ազգային արժանապատվության և հիշողության անբաժան մասն են։
Ռոբերտն իր վսեմագույն արարքով ապացուցեց, որ հերոսությունը տարիք չի ճանաչում․ նա չհանձնեց իր դիրքը, չնահանջեց թշնամու առաջ և մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց հայրենիքի պաշտպանության իր առաքելությանը։
Խոնարհվում ենք քո առաջ, հերո՛ս Ռոբերտ Աբաջյան: Քո անունն ու սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում»։


















































Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը
ՔՊ-ն օրակարգ ունի, անկախ նրանից, թե դա իրենց օրակարգն է, թե` Ադրբեջանի. Դանիելյան
Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան
«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են