Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում
նոյեմբերի 20-ին կբացվի «Հնագույն Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որը հունական հանրությանը կներկայացնի Հայաստանի բազմադարյա պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Այս մասին հաղորդում է thescropolismuseum.gr-ն։
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվում է Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ և կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։
Ցուցադրության հիմքում Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված շուրջ 200 հնագիտական նմուշներ են։ Դրանք կներկայացնեն Հայաստանի պատմությունը՝ նախապատմական ժամանակաշրջանից մինչև մ.թ. IV դարը։Առանձնահատուկ տեղ է հատկացվելու Ուրարտուի քաղաքակրթությանը, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային կապերին Մերձավոր Արևելքի, Կիպրոսի, Կրետեի և Էգեյան աշխարհի հետ։
Նշենք, որ ցուցահանդեսի նպատակն է բացահայտել Հայաստանի հնագույն քաղաքակրթության տեղն ու նշանակությունը տարածաշրջանի պատմության մեջ՝ ներկայացնելով նաև տարբեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված մշակութային փոխազդեցությունները։
Հավելենք, որ նախագիծն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։


















































Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են