Starship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքից
Պատմության մեջ առաջին անգամ SpaceX-ը օգտագործել է ռոբոտացված «ձեռքերը»՝ իր Starship տիեզերանավը թռիչքից հետո մեկնարկային հարթակում բռնելու համար։
Այս մասին տեղեկանում ենք spacex.com-ից։
Ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, Starship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքից։ Իսկ շաբաթ՝ նոյեմբերի 14-ին, Starship-ը վերադարձավ Տեխասի Սթարբեյս քաղաք և փոխեց ամեն ինչ։
Նշենք, որ ընկերությունը ուղիղ եթերով հեռարձակել է վայրէջքը։
Հավելենք, որ սա Starship-ի 15-րդ փորձնական թռիչքն էր, որը նախատեսված էր Լուսին և Մարս թռիչքների համար։ Այն Երկրի շուրջ կատարել է 14 պտույտ և ուղեծիր դուրս բերեց 26 Starlink արբանյակ։
Մոտավորապես 22 ու կես ժամ տևած՝ իր ամենաերկար թռիչքից հետո, տիեզերանավը վերադարձել է Տեխասի Starbase մեկնարկային կայան։
Հիշեցնենք, որ Starship-ը նախկինում ևս վերադարձել էր տիեզերքից, սակայն վայրէջք էր կատարել օվկիանոսի ջրերում։
Նշենք, որ այս արձակման շրջանակում SpaceX-ը նախատեսում էր նաև մեխանիկական «ձեռքերով» որսալ Super Heavy հրթիռային արագացուցիչը, սակայն ավտոմատ համակարգը չեղարկել է դրա վերադարձը մեկնարկային հարթակ։ Արդյունքում արագացուցիչն ուղղվել է Մեքսիկական ծոց, որտեղ պայթել է ջրի մակերևույթի մոտ։


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»