«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկի
Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի փախանցմամբ, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։ Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։
Նշենք, որ այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է նաև բժիշկ 29-ամյա Արման Հ․-ն, որից հետո վիճաբանությունը շարունակվել է անձնակազմի համար նախատեսված հանգստի սենյակում։ Էրիկ Բ․-ն և Արման Հ․-ն բռունցքներով մի քանի հարված են հասցրել միմյանց, ինչի հետևանքով բժիշկ Արման Հ․-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Հավելենք, որ Էրիկ Բ․-ն ձերբակալվել է։ Ընթանում է նախաքննություն։


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»