Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Մոսկվայում նշվեց Հայոց գրերի օրը ԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից Գազայում զոհերի թիվը հասել է 74,695-ի Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համար Նա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ) Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ Պապոյան Նիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս են Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն Մելիքյան Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարար
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ ենԱրտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՄոսկվայում նշվեց Հայոց գրերի օրըԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունիցԳազայում զոհերի թիվը հասել է 74,695-իԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համարՆա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ ՊապոյանՆիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն ՄելիքյանԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՍկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբՄոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ ՊեսկովՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըԴատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվենԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման փաստովՀ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձըԲանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի նոր՝ թուրքական քաղաքական հասցեի, եթե կուզեք՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը․ Սուրեն ՍուրենյանցՄոսկվայի Արբատում բացվել է Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված ցուցահանդեսՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի ԹագավորությունումԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ ՓաշինյանԲանտարկյալների առկայությունը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ հայ գերիների մասինԱլեն Սիմոնյանը նոր Սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»Նախարարների նկատմամբ վարո՞ւյթ կհարուցվի. «Հրապարակ»«Օրենքով գողերին» «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ. «Հրապարակ»Նոր լարվածություն՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Դեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ՝ բանակցելու, հուսով եմ՝ կկարողանանք պահպանել բարեկամական մթնոլորտը. ՓաշինյանՈվքե՞ր են Հայաստանում այդքան անշարժ գույք գնումՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա համաձայնագիր կնքել․ ԲեսենթԲելառուսի ընդդիմության առաջնորդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինՀուզվելը խտրական չպետք է լինի. ՄանուկյանԵղանակային կանխատեսումները  նոյեմբերի 13-18-ի համարՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՆոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերԱրսեն Գևորգյանին կալանավորած դատավորը ինքնաբացարկ է ներկայացրելԺաննա Անդրեասյանը մասնակցել են Ռուս-Հայկական 2-րդ գիտակրթական ֆորումինԱրամ Վարդևանյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններինՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի 6 ամսով արտահանման արգելքՑանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. ԱբրահամյանԵրևանում դադարացվել է հնդկական ռեստորանի գործունեությունըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԱշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը պարարվեստի զարգացման գործում. Փաշինյանի ցավակցական ուղերձըՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանին երրորդ անգամ վիրահատել ենԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ում
Աշխարհ

Նոր լարվածություն՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից ներկայացված հարցումներով պայմանավորված կալանավորումներին, որոնց հետևանքով պարբերաբար առաջանում են կապի և հյուպատոսական հասանելիության հետ կապված հարցեր։ Մինչ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել երկկողմ իրավական մեխանիզմներով, երևույթն աստիճանաբար դուրս է գալիս զուտ իրավական հարթությունից՝ դառնալով միջպետական հարաբերությունների և հանրային քննարկումների զգայուն թեմա։

Արտասահմանյան հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների՝ արտերկրում ձերբակալությունների համատեքստում Հայաստանը ևս բացառություն չի դարձել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին էր առաջարկել խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ «Ընդ որում, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ», - նշել է Զախարովան՝ այն իրողության ֆոնին, որ տարեսկզբից Հայաստանում արդեն ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն սկսել է լրացուցիչ լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Գործող պրակտիկան, երբ անձանց ձերբակալում են, և, ռուսական կողմի փոխանցմամբ, սահմանափակվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործարար շրջանակների ներկայացուցիչների՝ նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունները, առաջացրել է միջգերատեսչական լուրջ հակասություններ։

Ավելին, ինչպես նշվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ՌԴ քաղաքացիներին կարող են նախազգուշացնել Հայաստան այցելելուց զերծ մնալու մասին։ Դիվանագիտական հարթակում հնչող նման ազդակները պահանջում են պետական ինստիտուտների հանգամանալից և սթափ գնահատականը։

Նման միտումների պահպանման և հարաբերությունների նման զարգացման պարագայում կարող է ձևավորվել անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան կնվազեն կամ կտրուկ կդադարեն։ Հաշվի առնելով, որ Հայաստան կատարվող զբոսաշրջային այցելությունների գերակշիռ մասն ընկնում է հենց Ռուսաստանի քաղաքացիներին, նրանք վճռորոշ նշանակություն ունեն տեղական տուրիզմի կայունության համար։ Ռուսաստանից ապահովվող զբոսաշրջային և տնտեսական այս հոսքերը տարեկան միլիարդավոր դոլարների շրջանառություն են ձևավորում Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց էական կրճատումը լուրջ ռիսկեր է ստեղծում երկրի ֆինանսատնտեսական համակարգի համար։ Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն դիտարկեն այս հնարավոր հետևանքները և բացառեն այնպիսի իրավական ու վարչարարական միջավայրը, որտեղ Հայաստան այցելող ռուսաստանցիները կարող են բախվել անկանխատեսելի խնդիրների»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: