Նախարարների նկատմամբ վարո՞ւյթ կհարուցվի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։
Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները տեսանյութեր են հրապարակել իրենց նախընտրած գինիների մասին, Գեւորգ Պապոյանի դեպքում ակնհայտ շահերի բախում կա․ նա իրավունք չունի իր ղեկավարած ոլորտի արտադրանքից 2 տեսակ գինու նախապատվություն տալ՝ անհավասար պայմաններ ստեղծելով մյուս արտադրողների համար, հետեւաբար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարույթ նախաձեռնի նախարարի նկատմամբ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ է խախտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024-ին ընդունած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, մասնավորապես՝ 33-րդ հոդվածը, որով «Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է իր պաշտոնական (ծառայողական) դիրքն օգտագործել մասնավոր կազմակերպությունների (այդ թվում՝ առեւտրային կազմակերպությունների) համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար»: Իսկ նախարարը գինու թեմային անդրադառնալուց առաջ նախ գովազդում է իր սիրելի սրճարանը, որտեղից հրապարակել է տեսանյութը, եւ խոսում է սեփականատեր քույրերի մասին»:
Ավելին՝ այստեղ:


















































«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
6-ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում․ ՔԿ
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է