Աստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Աստրախանի մարզի վրա: Նահանգապետ Իգոր Բաբուշկինը հայտնել է, որ նոյեմբերի լույս 15-ի գիշերը տարածաշրջանի հյուսիսում 31 անօդաչու է խոցվել:
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային նախագիծը հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել «Ախտուբինսկ» ռազմական օդակայանը, այնտեղ առնվազն 30 պայթյուն է հնչել: Նախագծի տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել օդակայանի ենթակառուցվածքը, մարտական օդանավերի կայանման վայրերը, ռազմամթերքի պահեստները և այլ օբյեկտներ:
Նշենք, որ քաղաքացիական ենթակառուցվածքները չեն վնասվել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղում աշխատում են հետևանքները վերացնելու համար։
Հավելենք, որ օդակայանում է գտնվում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Վալերի Չկալովի անվան 929-րդ Պետական թռիչքային-փորձնական կենտրոնը, որը տարբեր նշանակության ավիացիոն և օդագնացության համալիրների փորձարկման աշխատանքներ է իրականացնում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է հարվածը Ախտուբինսկի ռազմական օդակայանին:


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են