Ռազմական գործողությունների մասին տեղեկությունների արտահոսքը պետք է պատժել գնդակահարությամբ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական գործողությունների մասին գաղտնի տեղեկություններ բացահայտող մարդկանց պետք է գնդակահարել։ Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Արիզոնա նահանգում տեղի ունեցած հանրահավաքում՝ մեկնաբանելով ռազմական գործողության չեղարկումը, որի անցկացման ժամանակը, ըստ նրա, արտահոսքի պատճառով հայտնի է դարձել լրատվամիջոցներին, հաղորդում է NBC News-ը։
«Դավաճաններին, որոնք տեղեկություններ են արտահոսեցնում, իմ կարծիքով, պետք է գնդակահարել»,- հայտարարել է Թրամփը։
Նա ճշտել է, որ նկատի ունի նրանց, ովքեր բացահայտում են տեղեկություններ այն մասին, թե «որ ժամին եք պատրաստվում հարձակվել երկրի վրա»։
Ամերիկայի նախագահը նաև կոչ է արել խիստ միջոցներ կիրառել արտահոսքերի աղբյուրների դեմ՝ նրանց անվանելով «հասարակության իսկական աղբ»։
«Նրանց հետ պետք է վարվել շատ, շատ խիստ»,- ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ տեղեկությունների արտահոսքը մի անգամ հանգեցրել է նրան, որ ռազմական արշավանքը ստիպված են եղել չեղարկել։


















































Ես կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ
Թրամփը Մասկին անվանել է «80%-ով գերհանճար» և հայտարարել, որ միշտ ասում է նրան դրա մասին
Ցավալի է, որ կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ մեր պատճառով․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Pastinfo.am
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am