«Մեծ ինվեստիցիոն ծրագիր է պետք անել»․ Փաշինյանը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիների հետ զրույցում ներկայացրել է ներդրումային ծրագրով, բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հոկտեմբերի 24-ին Երևանում շրջայցի ընթացքում նշել է, որ հնարավոր մոտեցումներից մեկը ներդրողների և բնակիչների միջև անմիջական բանակցություններն են։
«Մեծ ինվեստիցիոն ծրագիր է պետք անել, որ գան մարդիկ, ընդ որում՝ պետությունը չխառնվի, գան ձեզ հետ բանակցեն։ Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան»,– ասել է Փաշինյանը։
Նրա ներկայացրած տարբերակով՝ շինարարության ընթացքում պետք է ապահովվի նաև բնակիչների ժամանակավոր կեցությունը։ Վարչապետը շեշտել է բնակիչների համաձայնության պայմանը՝ նշելով, որ այդ դեպքում տարածքում հնարավոր կլինի բոլորովին նոր տրամաբանությամբ թաղամաս կառուցել։


















































Փաշինյանի «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքին առաջիկայում ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն» թեզը. Սուրենյանց
Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան
Մակրոն–Փաշինյան սիրախաղն ու սեփական սխալների վեկտորը դեպի ՌԴ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է