Կապանում ՔՊ-ն կեղծ ընդդիմադիր է փնտրում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Կապանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների առաջադրումները կսկսվեն վաղը՝ հոկտեմբերի 25-ին, սակայն, մեր տեղեկություններով, «Քաղպայմանագիրը» Կապանում չի կարողանում գտնել երրորդ ուժ, որպեսզի գոնե հետընտրական կոալիցիայով իրեն ապահովագրի պարտությունից։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն մի քանի ուժ է խաղի մեջ մտցրել՝ եթե ունի մրցակից թեկնածու և նրան դեռ չի կալանավորել։ Որպեսզի ընտրություններից հետո այդ կեղծ ընդդիմադիր ուժի հետ կոալիցիա կազմեն և համայնքը չզիջեն ընդդիմությանը։
Սակայն Կապանում ստացվում է, որ իրար դեմ առճակատվելու են գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը, ի դեպ, սյունյաց համայնքապետերից միակն է, որ մնաց ընդդիմադիր, չանցավ Փաշինյանի թրի տակով, և ՔՊ անփոփոխ թեկնածու Նարեկ Բաբայանը, որը նաև ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ վերևները միտումնավոր «վիզ չեն դնում» երրորդ ուժի համար, որ Բաբայանը պարտվի։ Կապանի ՔՊ-ում գուցե ԶՊՄԿ-ի հաշվին հարստացած այս ՔՊ-ականին ավելի շատ չեն սիրում, քան ընդդիմության շրջանում»։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


















































Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններին
Կեղծ օգտահաշիվներով փորձում են ՊՆ-ի էջերում արհեստական օրակարգեր ձևավորել. ՊՆ
Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ․ ՊՎԾ
Ի պատասխան Արման Սարոյանի՝ Մայր Աթոռում պահվող 3 միջազգային փորձաքննությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են
Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա՝ 3 միջազգային փորձաքննությամբ հերքված․ փաստաբան
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան