Միգուցե՞ Նիկոլը ուզում է հեռանալ
Արտահերթ ընտրությունների հետ կապված
1 Նախորդում Նիկոլ չընտրածները էլի իրեն չեն ընտրի։ Իսկ դա մասնակցածների կեսից ավելին է
2 Ընտրակաշառքով` այն է թոշակների բարձրացում, առողջապահության համակարգի փոփոխություններ և զինվորական ծառայության կրճատում, ընտրածների թիվը, կարծում եմ, բավական կկրճատվեն, քանի որ մի հատվածը հասկացել է դրա բացառապես նախընտրական լինելը։
3 Ներկա խորհրդարանական ընդդիմությունը, հնարավոր է, ավելի քիչ ձայն հավաքի։ Այստեղ մի քանի հանգամանք կարող են ազդել։
4 Գործող իշխանությունը նաև կորցնելու է ձայներ, հենց արտահերթ անելու պատճառով։ Քանի որ ցույց կտա իր թուլությունը` հարցեր լուծելու անկարողությունը։
5 Առանց ավելի մեծ ծավալի ընտրակեղծիքների, քան նախորդում իրականացրեց իշխանությունը` վերարտադրվել հնարավոր չէ։
Պարզ է, որ սա հասկանում է Նիկոլը։ Ուրեմն ինչո՞ւ խոսել սրա մասին։
1 Շանտաժ անել խորհրդարանական ընդիմությանը, որ իր հետ համագործակցեն։
2 Ընդդիմության այն պատգամավորներին, որոնք նախատեսվող հաջորդ ընտրությունների արդյունքով այլևս պատգամավոր չեն լինի, <<անասնագողության>> միջոցով բերել իշխանական դաշտ։
3 Միգուցե՞ Նիկոլը ուզում է հեռանալ։
ՀԳ Եթե արտահերթի պատճառ պետք է լինի Սահմանադրական փոփոխությունների հարցը, ապա բոլոր այն ուժերը, որոնք դեմ են այս փոփոխություններին պետք է միասնական մասնակցեն ընտրություններին` անկախ գաղափարական, մարտավարական, աշխարհաքաղաքական ուղղությունների տարբերության։ Իհարկե նախորոք հռչակելով` իշխանության գալու դեպքում անմիջապես նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Արմեն Մարտիրոսյանի ՖԲ էջից


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան