Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անել, եթե նրա իշխանությունը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» Կապանում ՔՊ-ն կեղծ ընդդիմադիր է փնտրում․ «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ» Ընդդիմությունը պետք է շատ հստակ իմանա՝ նույն մեթոդներով, նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անել, եթե նրա իշխանությունը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին. ԹրամփԱրթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվելՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԻնչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Կապանում ՔՊ-ն կեղծ ընդդիմադիր է փնտրում․ «Հրապարակ»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Ընդդիմությունը պետք է շատ հստակ իմանա՝ նույն մեթոդներով, նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան ԱբրահամյանՕրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքովՌԴ նախագահը մի շարք հարմաններ է տվել' կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետԵրկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակչում ենՀոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշերՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԲուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվելՄեսսին կմասնակցի թագավորական ընթրիքին «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում ապօրինի հատված ծառեր են հայտնաբերվելԱնի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվիՌուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում հրադադար կհաստատեն 2026 թվականի հոկտեմբերի 27-ից ԶՊՄԿ-ն շուրջ 61 միլիարդ հարկ է վճարել հունվար -սեպտեմբեր ամիսներինՄեր քաղաքները տարբեր են, բայց շատ խնդիրներ՝ ընդհանուր. ԱվինյանՀնդկաստանում ավանդական խրտվիլակ այրելու արարողությունն ավարտվել է արտակարգ պատահարովԻրանի դեմ պատերազմի վերսկսում նշանակ է խախտել տված նախընտրական խոստումը. Դոնալդ-կրտսեր Թրամփ Հայտնի են ուսուցիչների 2026 թ. կամավոր ատեստավորման օրերն ու ժամերըՌոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեցԻնչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…. Կարեն ՔոչարյանԻրանը երբեք չի ստանա միջուկային զենք. ԹրամփՔենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք Հայտնի են Հայաստանում անցկացված «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվելՔաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունիՄիգուցե՞ Նիկոլը ուզում է հեռանալՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հոկտեմբերի 29-ից տեղային հրադադար է հաստատվելՀակառուսական հռետորաբանության գինը․ իշխանության չհաշվարկված քայլերը87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը   Բացահայտվել է Առափի գյուղում կատարված բնակարանային գողnւթյունը․ գnղոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակшլված է (տեսանյութ)Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ դեսպանատնից ստացված գրության մեջ խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրինագիծՄոսկվա-Սիթիում ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով տարհանել են «IQ-քվարտալ» աշտարակի մարդկանցՌԴ-ն և Ուկրաինան ռшզմագերիների են փոխանակել՝ «270-ը 270-ի դիմաց» բանաձևովՓաշինյանը գնալու է արտահերթի, որովհետև գիտի՝ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ Սահմանադրության. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. ՆեթանյահուԱճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր էՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ. նրանց թիվը հասել է 24–իՄրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլարՄարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել ՔՊ-ի կողմից. Yerkir.amԱբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին անցկացվող բանակցությունները, որտեղ կքննարկվեն անվտանգության ապահովման հարցերը, կանցկացվեն եռակողմ ձևաչափով. Պեսկով
Մամուլ

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորության վերաբերյալ, եթե Ազգային ժողովը հավանություն չտա Սահմանադրության փոփոխություններին, քաղաքական դաշտում ստեղծել է որակապես նոր իրավիճակ: Իշխանության կողմից նման սցենարի ակնարկն անմիջապես արժանացավ ընդդիմադիր ուժերի կոշտ ու միանշանակ արձագանքին:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» սեփական քայլերով, ըստ էության, ընդունել են հերթական զիջումը: Նրա ընդգծմամբ՝ Սահմանադրության փոփոխման ողջ գործընթացը թելադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, մինչդեռ Հայաստանը չպետք է սեփական Մայր օրենքը փոխի Բաքվի պարտադրանքով: Խոսելով նոր ընտրությունների հավանականության մասին՝ Աբրահամյանը փաստել է, որ 2021 թվականի համեմատությամբ ընդդիմադիր ուժերի ստացած քվեներն ավելացել են շուրջ 80 տոկոսով, և արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը կարող է կորցնել դիրքերը:

Այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ. «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է նետված ձեռնոցը և պատրաստ է քաղաքական հանգուցալուծումը փնտրել ընտրական գործընթացների միջոցով:

Այս զարգացումն իր մեջ պարունակում է երկու առանցքային ուղերձ, որոնք էապես փոխում են քաղաքական օրակարգը: Առաջին հերթին, ընդդիմությունը վերջնականապես մերժում է որևէ տեսակի բանակցություն կամ քննարկում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ևս հնչել է նույն դիրքորոշումը՝ իշխանությունների հետ օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկելու ոչինչ չկա: Սա նշանակում է, որ Սահմանադրության շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու իշխանության փորձերը լիովին ձախողված են, և հարցը դուրս է գալիս խորհրդարանական երկխոսության տիրույթից:

Երկրորդ կարևոր ուղերձն այն է, որ ընդդիմադիր դաշտը պատրաստ է գնալ խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների նշանակմանը՝ գործընթացը տեղափոխելով ժողովրդի վստահության քվեի հարթակ: Հրաժարվելով իշխանության հետ փոխզիջումային քննարկումներից՝ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և առաջարկում է հանրությանը գնահատական տալ դրան հենց քվեատուփերի մոտ:

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի հրապարակային արձագանքից հետո ակնհայտ է դառնում, որ երկրում մեկնարկում է նոր քաղաքական փուլ: Հենց իշխանությունների վարած անվերջանալի զիջողականության քաղաքականությունն է իրավիճակը հասցրել այն կրիտիկական կետին, որտեղ միակ հնարավոր ելքը դառնում է արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծումը, ինչը մոտ ապագայում կարող է արմատապես վերաձևել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: