Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անել, եթե նրա իշխանությունը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» Կապանում ՔՊ-ն կեղծ ընդդիմադիր է փնտրում․ «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ» Ընդդիմությունը պետք է շատ հստակ իմանա՝ նույն մեթոդներով, նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անել, եթե նրա իշխանությունը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին. ԹրամփԱրթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվելՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԻնչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Կապանում ՔՊ-ն կեղծ ընդդիմադիր է փնտրում․ «Հրապարակ»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Ընդդիմությունը պետք է շատ հստակ իմանա՝ նույն մեթոդներով, նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան ԱբրահամյանՕրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքովՌԴ նախագահը մի շարք հարմաններ է տվել' կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետԵրկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակչում ենՀոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշերՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԲուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվելՄեսսին կմասնակցի թագավորական ընթրիքին «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում ապօրինի հատված ծառեր են հայտնաբերվելԱնի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվիՌուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում հրադադար կհաստատեն 2026 թվականի հոկտեմբերի 27-ից ԶՊՄԿ-ն շուրջ 61 միլիարդ հարկ է վճարել հունվար -սեպտեմբեր ամիսներինՄեր քաղաքները տարբեր են, բայց շատ խնդիրներ՝ ընդհանուր. ԱվինյանՀնդկաստանում ավանդական խրտվիլակ այրելու արարողությունն ավարտվել է արտակարգ պատահարովԻրանի դեմ պատերազմի վերսկսում նշանակ է խախտել տված նախընտրական խոստումը. Դոնալդ-կրտսեր Թրամփ Հայտնի են ուսուցիչների 2026 թ. կամավոր ատեստավորման օրերն ու ժամերըՌոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեցԻնչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…. Կարեն ՔոչարյանԻրանը երբեք չի ստանա միջուկային զենք. ԹրամփՔենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք Հայտնի են Հայաստանում անցկացված «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվելՔաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունիՄիգուցե՞ Նիկոլը ուզում է հեռանալՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հոկտեմբերի 29-ից տեղային հրադադար է հաստատվելՀակառուսական հռետորաբանության գինը․ իշխանության չհաշվարկված քայլերը87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը   Բացահայտվել է Առափի գյուղում կատարված բնակարանային գողnւթյունը․ գnղոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակшլված է (տեսանյութ)Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ դեսպանատնից ստացված գրության մեջ խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրինագիծՄոսկվա-Սիթիում ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով տարհանել են «IQ-քվարտալ» աշտարակի մարդկանցՌԴ-ն և Ուկրաինան ռшզմագերիների են փոխանակել՝ «270-ը 270-ի դիմաց» բանաձևովՓաշինյանը գնալու է արտահերթի, որովհետև գիտի՝ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ Սահմանադրության. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. ՆեթանյահուԱճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր էՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ. նրանց թիվը հասել է 24–իՄրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլարՄարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել ՔՊ-ի կողմից. Yerkir.amԱբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին անցկացվող բանակցությունները, որտեղ կքննարկվեն անվտանգության ապահովման հարցերը, կանցկացվեն եռակողմ ձևաչափով. Պեսկով
Տեսանյութեր

Հակառուսական հռետորաբանության գինը․ իշխանության չհաշվարկված քայլերը

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարությունները ներկայացրել են որպես ինքնուրույն քաղաքականության դրսևորում, միաժամանակ հասարակությանը խոստանալով եվրոպական նոր հնարավորություններ։ Սակայն արտաքին քաղաքականությունը դատարկ խոսքերի մրցույթ չէ։ Այն պահանջում է հաշվարկ, իրական այլընտրանքներ և սեփական քայլերի հետևանքների համար պատասխանատվություն։

Օրեր առաջ ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի Ռուսաստան մուտք գործելու արգելքը այս քաղաքականության շուրջ լուրջ հարցեր է առաջացնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հայտնել էր, որ պետք է մասնակցեր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին, սակայն հոկտեմբերի 14-ին նրան թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ։ Արգելքի պաշտոնական պատճառը հրապարակայնորեն չի ներկայացվել, հետևաբար այն պատգամավորի հակառուսական հայտարարությունների հետ կապելը դեռևս ենթադրություն է, բայց իրատեսական ենթադրություն։ 

Այնուամենայնիվ, միջադեպը բացահայտում է ավելի լայն խնդիր։ Եթե իշխանական քաղաքական գործիչները տարիներ շարունակ նպաստել են հակառուսական տրամադրությունների խորացմանը, ապա ինչո՞վ են հիմնավորել այդ կուրսը, և արդյո՞ք հաշվարկել են դրա հնարավոր հետևանքները։ Երբ քաղաքական հայտարարությունները չեն ուղեկցվում հստակ ռազմավարությամբ, դրանց գինը կարող է վճարել ոչ միայն իշխանությունը, այլև պետությունը։

Իշխանության արձագանքը նույնպես համարժեք քաղաքական պատասխանատվության հարց է։ Խնդիրը միայն մեկ պատգամավորի մուտքի արգելքը չէ, այլ այն, թե որքան հետևողական է Երևանը սեփական ներկայացուցիչների շահերը պաշտպանելու և Մոսկվայի հետ հարաբերություններում առաջացած խնդիրները լուծելու հարցում։

Նույն անհաշվարկվածության վտանգը նկատելի է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված հակամարտությունում։ Իշխանության քաղաքական նախաձեռնությունները բախվում են եկեղեցու ինքնավարության և իրավական սահմանների խնդրին։ Դատարանների որոշումները ցույց են տալիս, որ քաղաքական կամքը չի կարող փոխարինել իրավական հիմքերին։ Եկեղեցու դեմ ճնշման տպավորություն ստեղծող գործողությունները ոչ միայն խորացնում են հասարակական բևեռացումը, այլև իշխանությանը կանգնեցնում են սահմանադրական և իրավական հակասությունների առաջ։ Եկեղեցու շուրջ աղմուկը ու տարածվող ագրեսիան իր սցենարով շատ նման էր Ուկրաինայի ներքին քաղաքական կուրսին ուղղված ուղղափառ եկեղեցու դեմ։ Արդյո՞ք նույն կողմից է փչում քամին ...

Արտաքին քաղաքականության մեջ ևս Երևանը կարծես գերագնահատել է իր հնարավորությունները։ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն քաղաքական աջակցությունը դեռևս անվտանգության, տնտեսական և էներգետիկ երաշխիք չէ։ Ռուսաստանի հետ առկա կապերը չեն կարող վերացվել միայն հայտարարություններով, իսկ դրանց թուլացման հետևանքները փոխհատուցող այլընտրանքները պետք է լինեն իրական, ոչ թե ենթադրյալ։

Նոյեմբերին որպես հնարավոր վերջնաժամկետի մասին խոսակցությունները ևս վկայում են հայ-ռուսական հարաբերությունների շուրջ աճող անորոշության մասին։ ԵԱՏՄ անդամակցության և եվրոպական ինտեգրման շուրջ հակասությունները իրական են, և դրանք հնարավոր չէ անվերջ շրջանցել քաղաքական երկիմաստությամբ։

Այս պայմաններում տեսանելի հակառուսական հռետորաբանության հնարավոր մեղմացումը կարող է ոչ թե սկզբունքային վերանայման, այլ քաղաքական հաշվարկների փոփոխության հետևանք լինել։ Երբ եվրոպական ուղղությունը չի ապահովում ակնկալվող երաշխիքները, իսկ Ռուսաստանի հետ առճակատումն իր գինն է պահանջում, իշխանությունը ստիպված է բախվել սեփական հայտարարությունների և իրական հնարավորությունների անհամապատասխանությանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր խնդիրը հենց սա է․ արտաքին քաղաքական կուրսը ներկայացվել է որպես վճռական ընտրություն, մինչդեռ դրա բոլոր հետևանքները կառավարելու պատրաստակամությունն ու հնարավորությունները համոզիչ կերպով չեն ցուցադրվել։Նույնիսկ եթե այժմ հռետորաբանությունը փոխվի, դա չի վերացնի նախկին չհաշվարկված քայլերի պատասխանատվությունը։

Պետության ուժը հակառուսական կամ հակաարևմտյան հայտարարությունների կոշտությամբ չի չափվում։ Այն չափվում է ազգային շահերը պաշտպանելու և դրանց գինը նախապես հաշվարկելու կարողությամբ։ Իսկ երբ իշխանությունը քաղաքական հավակնությունները շփոթում է իրական հնարավորությունների հետ, սխալների հետևանքները կրում է ամբողջ երկիրը։ 

Արմինե Մելքոնյան