Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու
Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն սահմանեց Արևմտյան ափի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Հորդանանի իշխանության տակ, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
«Պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ես համակարգել ենք Հուդայում և Սամարիայում Իսրայելի պաշտպանության բանակի շատ մասշտաբային գործողության պլանավորումը: Նման ընդգրկունություն չի եղել Վեցօրյա պատերազմից ի վեր: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է այն անցկացնել: Մենք կսահմանենք ժամկետները, սակայն այն տեղի կունենա շուտով», - հայտարարել է Նեթանյահուն, ում հայտարարությունները տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը:
Վարչապետը հայտարարել է Արևմտյան ափի նկատմամբ ռազմական քաղաքականությունն խստացնելու ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակը սահմանափակվում էր փախստականների ճամբարներում շենքերի քանդմամբ, այժմ այդ պրակտիկան կտարածվի նաև պաղեստինյան քաղաքների վրա՝ սկսած Հեբրոնից:


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան