87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ, նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, Վլադիմիր Օնիկի Աբրոյանը։
Տասնամյակներ շարունակ նրա ստեղծագործություններն ու ծաղրանկարները տպագրվել են հանրապետական և միջազգային մամուլում՝ արժանանալով մասնագիտական ու հանրային բարձր գնահատականի։ Նա իր ուրույն տեղն է ունեցել հայկական կերպարվեստում և գրքարվեստում:
Նրա նկարները տպագրվել են «Ոզնի» երգիծաթերթում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, նաև համամիութենական պարբերականներում («Крокодил», «Огонёк», «Неделя», «Литературная газета»):
Նշենք, որ մինչև կյանքի վերջին օրերը նա աշխատում էր «Голос Армении» թերթում:


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան