Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։
Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2009 թվականի դեկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։ Բնակարանը հայտարարագրված է որպես համատեղ սեփականություն։
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի սկզբին կազմել է 1 մլն 937 հազար 853 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 473 հազար 764 դրամ։ Այսպիսով, տարվա ընթացքում նրա բանկային հաշիվների մնացորդն ավելացել է 2 մլն 535 հազար 911 դրամով։ Կանխիկ դրամական միջոցներ Սերգեյ Բագրատյանը չի հայտարարագրել։
Հայտարարագրի համաձայն՝ Սերգեյ Բագրատյանը Բագրատ Բագրատյանին՝ որդուն, տրամադրել է 150 մլն դրամի փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Փոխառության գումարը տարվա սկզբին կազմել է 150 մլն դրամ, և նույնքան է մնացել նաև 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Տարվա ընթացքում փոխառության նոր գումար չի տրամադրվել, և վերադարձ նույնպես չի արձանագրվել։
2025 թվականին Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 13 մլն 524 հազար 932 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, նա քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով եկամուտներ է ստացել երկու հաստատությունից՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից՝ 27 հազար 300 դրամ, և «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» հաստատությունից՝ 50 հազար 500 դրամ։ Այսպիսով, պատգամավորի՝ հայտարարագրում նշված տարեկան եկամուտը կազմել է 13 մլն 602 հազար 732 դրամ։
Սերգեյ Բագրատյանը մի շարք առևտրային կազմակերպություններում բաժնեմասեր ունի։ Նա «Սերգեյ Գրուպ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ բաժնեմասնակցությունը ձեռք բերելով 2000 թվականի փետրվարի 11-ին։ «Եվրո Օյլ» ընկերությունում նրան է պատկանում 50 տոկոս բաժնեմաս՝ 2016 թվականի մարտի 24-ից, իսկ «ԲԻԷՍԲԻ» ընկերությունում՝ 1.9801980198019802 տոկոս բաժնեմաս՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ից։
Պատգամավորի կնոջ՝ Նաիրա Հակոբյանի անունով նույնպես հայտարարագրված են բաժնեմասեր երեք ընկերություններում։ Նա «Բաշ Ռեալթի» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ 2023 թվականի մարտի 13-ից, «Արևալույս» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ից, և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։
Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս 2023 թվականին գրել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր»։


















































Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան
Տեսեք, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը ոնց է քլնգելու Նիկոլին․ Բագրատյան
Ինչ ունեցվածք ունի ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյան․ «Ժողովուրդ»
225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը․ Armlur.am
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան