Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի որոշման հրապարակումը, 18:30-ի դրությամբ դեռևս չի կայացել։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը, սակայն, դժվարանում է ասել, թե ինչով է դա պայմանավորված։ Այնուամենայնիվ չի բացառել, որ դատավորն աշխատում է որոշման վրա։ Ըստ Օրբելյանի, մինչև առավոտյան ժամը 4-ը տևած նիստի ընթացքում դատարանին ներկայացված ծավալուն տեղեկատվությունը լիովին վերացնում է երկրորդ նախագահի մեղավորության վերաբերյալ կասկածները և հաստատում կալանքի վերացման անհրաժեշտությունը։
«Սպասում ենք դրական որոշման, դատարանի կողմից՝ դատախազների պահանջի մերժմանը։ Խափանման միջոցի անհրաժեշտություն չկա։ Գործընթացը որոշակի քաղաքական ենթատեքստ կամ իմաստ ունի»,- նշել է փաստաբանը։
Նա նաև մշել է, որ Ռոբերտ Քոչարյանը զրկված է «Հայաստան» դաշինքի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Այն էլ այն դեպքում, երբ ընթանում են ընտրական գործընթացներ տեղական ինքնակառավարման մարմիններում, Ազգային ժողովում քննարկում են TIIPP-ի նախագիծը և այլն։
Հավենք, որ Սեդրակ Քոչարյանի պաշտպանական թիմին միանալու վերաբերյալ Օրբելյանի միջնորդությունը մերժվել է և բողոքարկվել։


















































Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելը համարվել է եկեղեցու ներքին գործ
Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով. Կոչուբաև
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան