Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…. Կարեն Քոչարյան
ԵԱՏՄ անդամ երկրների զեկույցի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«ԵԱՏՄ անդամ երկրները(Հայաստանից զատ, մնացած չորսը) մի քանի օր առաջ զեկույց են ներկայացրել, որը կարելի վերնագրել «Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…»: Այն որ կառավարության ներկայացուցիչները բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով փորձում են մեղմել այդ հնարավոր հետևանքները, ես հասկանում եմ(թեև կառավարության կազմում գտնվող լուրջ մասնագետները՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը առայժմ նման փորձեր չեն արել, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը շատ ավելի հեռու է գնացել և հնարավոր թանկացումներն անվանել է ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ), սակայն ինձ համար անհասկանալի են այն, այսպես կոչված «անկախ»փորձագետների կարծիքները, որոնք պնդում են, որ ԵԱՏՄ զեկույցի հաշվարկի մեթոդաբանությունը սխալ է կամ այն չէ: Հարգարժան պարոնայք, խնդրում եմ ներկայացնեք Ձեր կամ այլ հեղինակավոր փորձագետների հաշվարկի արդյունքները (հավատացեք ցանկացած մեթոդաբանությունը ինձ և ՀՀ քաղաքացիների 99,9%-ին ամենաքիչն է հետաքրքրում) և ներկայացրեք մեզ այն պատկերը թե ինչ է մեզ սպասվում, եթե վերոնշյալ զեկույցի մոր 70 էջերում նկարագրվածը դառնա իրականություն: Թե չէ, ինչպես կասեր իմ շատ սիրելի Հրանտ Մաթևոսյանի, հերոսներից մեկը. «Տղերքը սոված են մնալու, մրսելու են, աշխատանք չեն ունենալու, իսկ դուք կպել թե գիտահետազոտական-միտահետազոտական»…»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։


















































Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով. Կոչուբաև
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Քենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան